Showing posts with label Բանակն իրականում. Show all posts
Showing posts with label Բանակն իրականում. Show all posts

Thursday, March 1, 2012

Չորս տարի առաջ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Չորս տարի առաջ այս օրը ուժով և արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ և Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիականընդվզումը:

Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել:

Եվ ոչ չորս տարի անց, ոչ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընսհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է.

1. Մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս չեն բացահայտվել տասը սպանությունները, դրանց համարպատասխանատու անձինք, և ոչ ոք քրեական կամ այլ պատասխանատվություն չի կրել այդ սպանություններիհամար: Չեն բացահայտվել և պատասխանատվության չեն կանչվել ցուցարարների վրա կրակելու հրաման տվածբարձրաստիճան պաշտոնյաները: Պետությունը ոչ միայն Խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլև քայլերչի ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և հասարակությանը բավարար պատասխան տալու համար կատարվածիմասին և վերացնելու անպատժելիության վերաբերմունքը ոստիկանական և զինված ուժերի կողմից:

2. Առ այսօր իրավական գնահատական չի տրվել 2008թ. մարտի 1-ին, Երևան քաղաքում քսանօրյա արտակարգ դրություն սահմանելու մասին Ռոբերտ Քոչարյանի արձակած հրամանագրին, որն ընդունվեց արտակարգ դրությանմասին օրենքի բացակայության պայմաններում: Որևէ քննության չեն արժանացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրավունքների խախտման փաստերը և որևէ իրավական գնահատական չի տրվելայդ իրավունքների սահմանափակումներին:

3. Որևէ քննության չի արժանացել 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի արձակած թիվ 0038հրամանի օրինականությունը և իրավական գնահատական չի տրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ Զինվածուժերի օգտագործման փաստին:

Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետևանքով ձևավորվածանպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարողփոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որանպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը`չունենալով 2008 թ. մարտի 1ի դեպքերի իրավական գնահատականները:


«
Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն