I saw this on facebook, and with permission from the author, am reposting it here:
Moving Beyond Sticks and Stones / Գուցե, խո՞սքն է հզոր մահակից
For some time now there has been quite the raucous over the Armenian National Congress’ (ANC) willingness to engage the authorities in dialogue. While the ANC has remained steadfast in its position that any such dialogue would necessarily revolve around the issue of snap elections, this “chess game” drew the ire of more radical-minded oppositionists who consider any type of dialogue with the authorities as indicative of the ANC’s “selling out” of “the people,” or in the least, its willingness to compromise it's principles for the sake of political expedience.
At first glance, they seem to have a point. If Serge Sargsian and his “cronies” are intent on fabricating elections and perpetuating the current kleptocracy, then what’s the point of appeasing these self-appointed leaders, allowing them to further perpetuate their ongoing abuses of nation and state? Such linear thinking, however, is why we find ourselves in this bind to begin with. Political engagement does not take place in a vacuum. That the ANC and the authorities are moving closer to dialogue is not without context, and more importantly, does not contradict the ANC’s founding principles. For other political actors to claim otherwise is ill-informed at best, disingenuous at worst.
Speaking on behalf of “the people,” some seem to advocate a zero-sum strategy as the only acceptable means of communication with the ruling regime. These forces maintain that a non-cooperative, revolutionary movement is the only morally and ethically responsible choice available to the ANC. Supposedly, this is the will of “the people.” However, just who are these “people” these forces seem to be referring to? How do we know this is what “the people” want? Where are they? Where are their leaders? Why aren’t they being organized? And, if they are, why aren’t they occupying Liberty Square and demanding with resolve in their voices and raised fists an end to Sargsian’s reign, along with the corrupt and inept establishment he governs over? Or better yet, why haven’t the presidential palace or the National Assembly been stormed yet? And if this form of change is exacted, what guarantees or indicators do we have that such change, while instantaneous, would actually bring about a more immediate, stable and democratic state?
Even still, I would still be inclined to understand some of the critics if their vitriol against Ter-Petrossian and the ANC found some basis in logic. Critics have failed to present a coherent argument as to what it is exactly that the ANC stands to gain from engaging in dialogue with the authorities, other than passing references to the possibility of a couple dozen parliamentary seats at best, or a few ministries. This accusation is best addressed through the words of ANC member Gurgen Yeghiazaryan, who, in response to Republican Party member Rafik Petrosyan’s prediction that the ANC would secure 15-20 mandates in the 2012 parliamentary elections, retorted that those mandates be kept for the Republicans, themselves. Arman Grigorian of the ANC recently echoed this sentiment: “even if we were to get something, and it was just a concession to ANC, rather than a concession to society, we would be finished in a matter of days. We would become as relevant as Arthur Baghdasaryan is today.”
The fact of the matter remains that Ter-Petrossian’s return to the national stage revived Armenian society from its daze, sparking the rebirth of a civil society movement that had been dormant since the late 1990s. Moreover, the ANC remains the only organization capable of posing a real threat to both Sargsian and his ruling HHK. The ANC continues to draw a clear majority in terms of popular support; its rallies are still the most attended; its base is still the most energized; its membership is still the most diverse; and its organization still the most robust. It is one thing to challenge the ANC’s leadership and question the organization’s modus operandi; it is entirely another to accuse Ter-Petrossian and the ANC of being in bed with these authorities simply because dialogue is perceived to be an alternative preferable to violence.
__________________________________________________________________________________
Հայ Ազգային Կոնգրեսի ներկա իշխանությունների հետ երկխոսության գնալու մասին հայտարարության բարձրացրած թոհուբոհը դեռ չի դադարում: Չնայած այն փաստին, որ ՀԱԿ-ը բազմիցս հստակեցրեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել, և որ ցանկացած հնարավոր երկխոսություն տեղի է ունենալու միայն արտահերթ ընտրություններ թեմայի շուրջ, նմանատիպ «շախմատային» քայլը ցասում առաջացրեց ավելի արմատական մտածելակերպ ունեցող ընդդիմադիրների շրջանակներում, ովքեր ցանկացած շփում ներկայիս իշխանության հետ համարում են ժողովրդին «ծախելու» կամ, ավելի մեղմ, քաղաքականորեն նպատակահարմար փոխզիջումների գնալու պատրաստակամություն:
Առաջին հայացքից նրանց ցասումը ինչ-որ չափով հասկանալի է: Եթե Սերժ Սարգսյանն իր հանցախմբի հետ մտադիր է կեղծել հերթական ընտրություններն ու երկարաձգել ներկայիս բռնապետության գոյությունը, ուրեմն խաղաղ երկխոսության գնալն այս ինքնակոչ առաջնորդների հետ թվում է ինքնանպատակ քայլ` նրանց հնարավորություն ընձեռելով շարունակել իրենց անբարո վերաբերմունքն ու վարքը դեպի երկիրն ու ժողովուրդը: Սակայն, հենց նման սահմանափակ մտածելակերպն է մեզ հասցրել ներկայիս խճճված քաոսային դրությանը: Քաղաքական երկխոսությունը տեղի չի ունենում անօդ տարածության մեջ: Փաստը, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը բանակցում են հնարավոր երկխոսության թեմայով, ունի համատեքստ, որը չի դավաճանում վերջինիս սկզբունքներին: Քաղաքական գործիչներն, ովքեր պնդում են հակառակը, լավագույն դեպքում թերինֆորմացված են, վատագույն դեպքում՝ անազնիվ:
Ժողովրդի անունից որոշ գործիչներ ջատագովում են հարցի "ամեն ինչ կամ ոչինչ" մոտեցումը: Այս ուժերը վստահ են, որ անհանդուրժողական հեղափոխական շարժումը ՀԱԿ-ի ունեցած միակ բարոյական և էթիկական ուղին է: Ենթադրաբար, սա' է ժողովրդի կամքը: Սակայն, հարց է ծագում, արդյոք ու՞մ են այս ուժերը համարում «ժողովուրդ»: Ի՞նչ հիմքերի վրա են մեզ վստահեցնում, թե դա հենց ժողվորդի' կամքն է: Ու՞ր է ժողովուրդը: Որտե՞ղ են նրանց առաջնորդները: Ինչ՞ու չեն համախմբվում: Իսկ եթե կան ու համախմբված են, ապա ինչ՞ու բռունցքները վեր պարզած չեն գրավում Ազատության Հրապարակն ու անսասան վճռականությամբ պահանջում վերջ դնել Սարգսյանի սահմանազանց տիրապետությանն իր անճոռնի համակարգով հանդերձ: Կամ, ճիշտ կլինի հարցնել, արդյոք ինչու՞ դեռևս չեն գրոհել Նախագահական նստավայրը կամ Ազգային Ժողովը: Բայց բուն հարցը նրանում է, թե կա՞ն արդյոք նախանշաններ ու երաշխիք, որ վերը նշված մոտեցումը չի տա միայն ակնթարթային բավարարում, այլ կհանգեցնի կայուն ու դեմոկրատական քաղաքական հանգուցալուծման:
Ես նույնիսկ տրամադրված կլինեի հասկանալու Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի որոշ քննադատներին, եթե նրանց քննադատական մաղձը ունենար գոնե տարրական տրամաբանություն: Վերջիններս մինչ օրս ոչ մի ամբողջական ու հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել երկխոսության արդյունքում ՀԱԿ-ի շահերի վերաբերյալ, բացի ակնարկելուց հնարավոր երկու տասնյակ պառլամենտական մանդատների կամ մի քանի նախարարական աթոռների վերաբերյալ: Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանի գուշակություններին, իբր թե ՀԱԿ-ը երկխոսությունների արդյունքում կապահովի 15-20-ական պառլամենտական մանդատ, ըստ արժանվույն պատասխանել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` խորհուրդ տալով հանրապետականներին մանդատները իրենց պահել: Վերջերս, ՀԱԿ անդամ Արման Գրիգորյանը նաև նշել է, որ եթե անգամ ՀԱԿ-ի մտադրությունը ոչ թե ժողովրդի, այլ հանուն սեփական շահերի փոխզիջումների գնալն էր, ապա խնդիրը վերջացած կլիներ օրերի ընթացքում և իրենք կլինեին այնքան կարևոր, որքանով այսօր քաղաքական դաշտում կարևոր է Արթուր Բաղդասարյանը:
Անհերքելի փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական բեմ վերակենդանացրեց հայ քաղաքացուն խորը թմբիրից՝ բոցավառելով քաղաքացիական շարժում, որը նինջ էր ապրում 90-ականների վերջերից: Ավելին, ՀԱԿ-ը կար և մնում է միակ կազմակերպությունն ի զորու իրական վտանգ հանդիսանալու Սարգսյանի ու նրա հպատակ ՀՀԿ-ի համար: ՀԱԿ-ը շարունակում է ունենալ հետևորդների մեծ բանակ, ովքեր մեծամասնություն են կազմում հասարակության մեջ, հանրահավաքները ամենաբազմամարդն են, հենքը դեռ ամենախանդավառվածն է, անդամները սերում են հասարակական ամենատարբեր շերտերից, և վերջապես, անվիճելիորեն, այսօր ՀԱԿ-ն ըննդիմության ամենաամուր քաղաքական կառույցն է: Մի բան է հարցի տակ դնել ՀԱԿ-ի ռազմավարությունն ու գործունեությունը, արմատականորեն մեկ այլ բան է զրպարտել վերջինիս ու Տեր-Պետրոսյանին ներկայիս իշխանությունների հետ անկողին մտնելու մեջ` հիմնվելով լոկ այն փաստի վրա, որ երկխոսությունը գերադասվում է արյունահեղությունից:
[by Edgar Martirosyan, July 6, 2011]
Friday, July 8, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Դե, ՀԱԿ-ի մասին այդպես մտածողները (բացի, իհարկե, վճարովի բանսարկուներից) ելնում են "ամեն մեկը հասկանում է իր սեփական փչացածության աստիճանի համապատասխան" դրույթից:
Post a Comment