While most of those who know me think I am a pessimist, those who know me best realize I am a dreamer at heart.
This struggle is not about parties or individuals, but rather about ideals.
And this petition, likewise, is not about parties or individuals, but rather about that fact that for over two years the current banditocracy has continuously trampled the basic rights of its citizens, for its own power and strength...
And in ignoring this reality, the West and in this particular case the US is guilty of passively condoning such crimes, and yes, contributing to
de-stabilization...
I had the link to the petition in the previous post, but it was somewhat embedded/hidden, so here it is again... (
link to petition - please sign and disseminate!) and it has not been made available in Armenian as well (
link to Armenian, but sign at the ipetitions site):
Ստորեւ ներկայացված է ստորագրահավաք-միջնորդության թարգմանությունը...Մեծարգո տիկին Պետքարտուղար,
Մենք` ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ու գնահատանքն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված Ձեր անձնական մասնակցության ու ջանքերի համար: Հուսով ենք և հավատում ենք, որ տարածաշրջան կատարած Ձեր վերջին այցելությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և տարածաշրջանի համար վճռորոշ այս երկու հիմնախնդիրների կարգավորման համար: Այդուհանդերձ կարծում ենք, որ Հայաստան կատարած Ձեր այցելությունն ըստ արժանվույն չօգտագործվեց՝ ցուցադրելու Միացյալ Նահանգների նվիրվածությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խնդիրներին: Սրանք այն սկզբունքներն են, որոնց Դուք անդրադարձաք Ձեր վերջին շրջագայության ընթացքում որոշ վայրերում, միայն ոչ Հայաստանում:
Դժվար է արդարացում գտնել այդ խնդիրների շուրջ հրապարակային քննարկումներից խուսափելու իրողությանը՝ մասնավորապես հաշվի առնելով Ձեր գլխավորած Պետքարտուղարության Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների վերջին զեկույցը: Այդ զեկույցում նկարագրված պատկերը հեռու է գոհացուցիչ լինելուց: Այն նկարագրում է մի երկիր, որի ներկա վարչակազմն իշխանության է եկել ընտրությունները կեղծելու արդյունքում, որից հետո դաժանաբար ճնշել է ընտրությունների արդյունքները չընդունող խաղաղ ցուցարարներին: Մի երկիր, որտեղ իրավապահ մարմիններն ու դատարանները վերածվել են քաղաքական հաշվեհարդարի և հետապնդումների գործիքի, որտեղ մեկ տասնյակից ավելի անհատներ բանտերում են սոսկ քաղաքական նկատառումներով, որտեղ իշխանությունները տապալել են վերոնշյալ ցույցերի ճնշման ժամանակ 10 քաղաքացիների սպանության արժանահավատ հետաքննությունը, որտեղ շարքային քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են յուրաքանչյուր օր: Չնայած այս ամենին, Դուք նախընտրեցիք բավարարվել միայն ձեր զուսպ անհամաձայնությունը հայտնելով Հեռարձակման մասին օրենքում ազատ խոսքի իրավունքը սահմանափակող վերջերս ընդունած փոփոխությունների նկատմամբ՝ չհապաղելով նշել, որ նախագահ Սարգսյանը խոստացել է նպաստել այն հարցում, որ Հայաստանի Ազգային ժողովն անդրադառնա այդ խնդրին աշնանային նստաշրջանի ժամանակ:
Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ճգնաժամը առաջնահերթ կարևորության հարցերում չընդգրկելու Ձեր որոշումն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հանդեպ հարգանքի վերականգնմանը: Բայց դեռևս ուշ չէ շտկելու Երևանում կորցրած հնարավորությունը: Երբեք ուշ չէ հասկացնելու համար Հայաստանի իշխանություններին, որ արտաքին քաղաքականության հարցերում նրանց ցուցաբերած ճկունությունը չի կարող կոծկել ներքին հարցերում նրանց որդեգրած նողկալի քաղաքականությունը: Առավել քան հրատապ է Հայաստանի իշխանություններին տեղեկացնել, որ նրանք չեն կարող ակնկալել Ամերիկայի բարեկամությունը, եթե անհապաղ ազատ չարձակեն քաղբանտարկյալներին: Հակառակ պարագայում մենք մասնակից կդառնանք մի ռեժիմի հանցագործություններին, որը սեփափական ժողովրդի հետ թշնամու պես է վարվում: Վստահ ենք, որ նման ռեժիմի կողքին կանգնելը հակասում է Ամերիկայի հիմնարար սկզբունքներին: Մենք նաև վստահ ենք, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների փոխանակումը արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանի իշխանությունների ճկունության հետ անհեռատես է, քանի որ ժողովրդավարությունը և ժողովրդական լեգիտիմությունը անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի Հայաստանը տևական ու կայուն պայմանավորվածությունների հասնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանի ցանկացած իշխանություն, որը պետք է այնպիսի վիճահարույց քաղաքականություն իրականացնի, ինչպիսին է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը և Ադրբեջանի հետ համաձայնության գալը, պարտավոր է լինել ժողովրդականություն վայելող լեգիտիմ իշխանություն: