Maybe once I regain my composure after reading this, I'll explain...
From Aravot.am
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՆԶԵ՞Ն ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեկ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համոզմունք է հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ողջ պատասխանատվությունն ընդդիմությանն է, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր Արեւմուտքի կողմից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց ուժային դիմադրություն, եւ տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ: Եթե «Մոլոտովի կոկտեյլներով» եւ մահակներով զինված մարդիկ չհարձակվեին ոստիկանների վրա՝ այդ ամենը չէր լինի: Մենք դատապարտեցինք ոստիկանների գործողությունները, բայց նրանք Ազատության հրապարակ էին մտել անզեն, իսկ նրանց վրա հարձակվեցին: Ժողովրդի ձեռքը փաստորեն զենք դրեցին»:
ՀԱԿ առաջնորդին քննադատել է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ՀՀՇ համագումարում նրա ելույթի մասին «Ազատություն» ռ/կ-ին ասելով. «Բոլոր նրանք, ովքեր հիշում են 90-ական թվականների Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ մի նոր բան չլսեցին: Բացարձակապես պարտվողական դիրքորոշում էր, ընդ որում՝ պարտվողական ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների, բայց նաեւ իշխանությունների նկատմամբ: Հիմնականում ելույթը կրկնում է «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչեւ Ղարաբաղի հարցում զիջումներ չանենք»:
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Քոռանամ ես. դրանք երևի ոստիկան էլ չեն եղել, այլ ծծկեր երեխաներ, իսկ բարբարոս հայ ժողովուրդը, իր խասիաթի համաձայն, դրել ու կոտորել է էդ անմեղ արարածներին: Դե, իսկ ով ոստիկան-ծծկեր չէր, պարզ է` ինքնասպան է եղել այդ օրը, ինչպես և հավիտենից հավիտյանս:
Սրանից մի քայլ է միայն, որ հայտարարվի, որ հայոց ցեղասպանությունն իրականում հայոց ինքնա[ցեղա]սպանություն էր:
Post a Comment