article and photo from 1in.am
WikiLeaks` ՀՅԴ գլխին
ՀՅԴ-ն երեկ հանդիսավոր միջոցառում է անցկացրել օպերայի եւ բալետի Ազգային թատրոնում: Այդ միջոցառման ուշագրավ տարրն այն է, որ դրան մասնակցել է Սերժ Սարգսյանը: Սա, թերեւս, այն բանի լավագույն պատասխանն է, թե որքանո±վ է ՀՅԴ-ն ընդդիմություն եւ որքանո±վ են իրական ՀՅԴ այն հայտարարությունները, թե իբր նոր որակի իշխանություն է պետք ձեւավորել իշխանափոխության ճանապարհով: Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ փաստացի փակում է ՀՅԴ այդ ճանապարհը` ցույց տալով, որ Դաշնակցությունն ունի գնալու մի ճանապարհ` Սերժ Սարգսյանի հետեւից, եւ որեւէ այլ ճանապարհի թույլտվություն նրան տրված չէ: Այդ առումով բավական հատկանշական է այն իրադարձային ֆոնը, որի պայմաններում տեղի է ունենում ՀՅԴ հանդիսավոր միջոցառումն ու դրան Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Խոսքը Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկության մասին է, որն ակնհայտորեն ամրացրել է Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը եւ որոշակիորեն լոյալության արժանացել հանրային շատ շրջանակներում: Եվ ահա §ձիու վրա¦ հայտնված Սերժ Սարգսյանը արշավում է նաեւ ՀՅԴ տարածքներով` ցույց տալով, թե ով է իրականում այդ տարածքների տերը, ու ընդհանրապես գծելով իր տիրապետության սահմանները հայաստանյան քաղաքական դաշտում: Սրանից հետո, իհարկե, դժվար է լուրջ ընկալել ընդդիմություն լինելու եւ իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին Դաշնակցության հայտարարությունները, քանի որ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե իրականում ում տիրապետության գոտում է այդ կուսակցությունը եւ ով է կանխորոշում դրա անելիքը: Ավելին, նույնիսկ զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Դաշնակցությունը գիտակցելով, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը ՀՅԴ 120-ամյակի հանդիսավոր միջոցառմանը պարզապես լինելու է ՀՅԴ-ի գլխին սարքված WikiLeaks, ամենեւին մտադիր էլ չի եղել հրավիրել Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինս, Բեգլարյանի հանդեպ հաղթանակով ոգեւորված, երեւի թե որոշել է սուրը դեռ պատյանը չդրած` հրապարակավ դրա տակով անցկացնել նաեւ ՀՅԴ-ին: Բնական է, որ Դաշնակցությանն այլ բան չէր մնա, քան շտապ ուղարկել Սերժ Սարգսյանի հրավիրատոմսը եւ բացել օպերայի դռները նրա առաջ, քանի դեռ բանը չի հասել արարողակարգին:
Tuesday, December 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment