Saturday, April 16, 2011

Նիկոլ Փաշինյանին Աֆրիկայից թուղթ ու գրիչ են ուղարկել

Direct from Epress:

Նիկոլ Փաշինյանին Աֆրիկայից թուղթ ու գրիչ են ուղարկել

Հայաստանյան լրատվամիջոցների ակցիան` հերթափոխով հարցեր ուղղել «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ու հետամուտ լինել նրանից պատասխաններ ստանալուն, այդպիսով` փորձ անելով վերացնել Փաշինյանի նամակագրության խոչընդոտները, հեռուն է գնացել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Երեկ «ՉԻ» օրաթերթը էլեկտրոնային նամակ է ստացել Աֆրիկայից, որի հեղինակը գրում է. «Ձեր լրագրողների` Նիկոլին հերթով նամակ գրելու ակցիայի շրջանակներում Աֆրիկայից Նիկոլին թուղթ ու գրիչ եմ ուղարկել: Կից ձեզ եմ ուղարկում DHL-ի ստացականն ու ծանրոցի ուղարկման փաստաթուղթը: Դրանով նույնիսկ օնլայն կարող եք հետևել, թե ծանրոցը ուր է հասել: Խնդրում եմ ուշադրության տակ պահեք` արդյո՞ք այն հասցնում եմ Նիկոլին , թե՞ ոչ: Երեկ եմ ուղարկել, հավանաբար վաղը (այսինք այսօր – «ՉԻ») այդտեղ պետք է լինի: Դե հասկանում եք, որ սա սիմվոլիկ բան է`թուղթ ու գրիչ Աֆրիկայից: Դե լավ եղեք, շուտով կհանդիպենք»»:

Brilliant.

No comments: