Monday, June 6, 2011

This one's a beauty...

As I dont get time to read all of the articles I would like to, someone reposted this article on facebook where I luckily saw it. The original is from chi.am. The last paragraph especially just tugs at my heart strings... kudos to the author ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ (Kristine Khanumyan) -

Իսկ հասարակությունը կապ ունե՞ր երիտթուրքերի
հետ ձեր ախպերության հետ

Ինչպես երեւում է` Հայ Ազգային Կոնգրեսի հատկապես վերջին հանրահավաքից հետո, երբ իշխանությունները փաստացի հաստատեցին, որ պատրաստ են ընդդիմության հետ գնալ երկխոսության, Դաշնակցությունը լուրջ տվայտանքների մեջ է ընկել։ Դաշնակցության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով փորձում են ամենատարբեր ձեւերով մեղմ ասած «հարամել» հնարավոր այդ երկխոսությունը։

Երեկ, օրինակ, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով երկխոսությանը` ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե «իրենք, (այսինքն` ընդդիմությունն ու իշխանությունները-հեղ.) վաղուց էին երկխոսում, շախմատ խաղում, փոխադարձաբար գովերգում իրար, բայց դրա հետ հասարակությունը որեւէ կապ չունի։ Մյուս կողմից էլ լավ է, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը երկխոսում են։ Հասարակության աչքերը բացվում են, եւ նա տեսնում է, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը շատ ու շատ հարցերում միանման են մտածում։ Բայց պետք է նշել, որ շատ ու շատ հարցերում նրանց մոտեցումները չեն համապատասխանում մեր ազգային շահերին»։

Այսպես ուրեմն, բանից պարզվում է` հասարակությունը ընդդիմության հետ կապ չունի, կապ չունի այն երկխոսության հետ, որը ընդդիմությունը հասարակության անունից եւ հասարակության համար վարելու է իշխանության հետ։ Թերեւս` ըստ դաշնակցականների, հասարակությունը կապ ունի Դաշնակցության հետ։ Բանից պարզվում է նաեւ, որ ընդդիմությունը չի մտածում ազգային շահերի մասին, եւ մտածողը թերեւս Դաշնակցությունն է։ Ըստ երեւույթին, Դաշնակցությունը բոլոր քաղաքական ուժերին սեփական արշինով է չափում, երեւի Դաշնակցությունը մտածում է, որ եթե ինքը արդեն ավելի քան հարյուր տարի նման գործելաոճ է որդեգրել, ապա մյուս քաղաքական ուժերը եւս իրենց նման են։ Եվ դա հասկանալի է, ինչպե՞ս կարող է մի կուսակցություն, որը 1908 թվականից եղբայրացավ երիտթուրքերի հետ` թուրքական պառլամենտում մի քանի տեղ ստանալու խոստման դիմաց, եւ միաժամանակ զինաթափելով հայերին ու հրապարակավ հրաժարվելով «Հայ Դատից»` հասկանալ, որ կարող է լինել մի քաղաքական ուժ, որը երկխոսում է ոչ թե սեփական շահի, այլ երկրի եւ ժողովրդի ապագայի համար։ Դա հասկանալի է այն Դաշնակցության պարագայում, որը այդ մի քանի տեղերը ստանալով Թուրքիայի խորհրդարանում` 1909 թվականի Ադանայի կոտորածը, որի ընթացքում 30 հազար մարդ սպանվեց, անվանեց ցավալի թյուրիմացություն` իրենց խղճի վրա վերցնելով այդ մարդկանց արյունը, որը թափեցին դաշնակցականների եղբայր երիտթուրքերը։

Հետաքրքրական է, թե մեր ազգային շահերի հետ որքա՞ն կապ ունի դաշնակցականների կողմից նույն ժամանակ թուրքական խորհրդարանում քրիստոնյաներին բանակ զորակոչելու մասին օրենքին կողմ քվեարկելը, որը պատճառ դարձավ, որ 1915-ից առաջ արդեն մոտ երկու հարյուր հազար երիտասարդներ զորակոչվեն բանակ։ Եւ ավելին, արդեն կոտորածի տարիներին նույն դաշնակցականները մինչեւ վերջին պահը ստանձնել էին բանակից դասալիք հայ զինվորին բռնելու եւ թուրքական բանակ վերադարձնելու դերը։ Հետաքրքիր է, թե մեր ազգային շահերի հետ որքա՞ն կապ ունի 1918 թվականին Դաշնակցության կողմից Օսմանյան Թուրքիայի կառավարությանն ուղարկված հեռագիրը, որտեղ դաշնակցականները թուրքական իշխանություններին` հանուն բարեկամության իրազեկում էին, որ «Անդրանիկ փաշան խուսափել է ՀՀ կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար եւ որ Անդրանիկը տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին»։ «Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա։ Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել` նրանց վերջնականապես ջախջախելու համար»,- գրված էր այդ հեռագրում։

Դաշնակցականները թերեւս մոռացել են, որ 20-ական թվականներին կնքեցին «Պրոմեթեւս» կոչվող դաշինքը` Թուրքիայի եւ Ադրբեջանից փախած մուսավաթականների ու Կովկասի լեռնականների Թուրքիայի ներկայացուցիչների հետ` Թուրքիայի հովանու ներքո այդ տարածքները անկախացնելու վերաբերյալ, ինչը փաստացի ուղղված էր Խորհրդային Հայաստանի հասարակության դեմ։ Դաշնակցականները թերեւս մոռացել են, որ երկրորդ աշխարհամարտի տարիներին անցել էին ֆաշիստական Գերմանիայի կողմը եւ անգամ պատերազմում էին ԽՍՀՄ-ի դեմ։ Դաշնակցականները թերեւս մոռացել են նաեւ, որ 1950-ական թվականներին կատարեցին ամենազզվելի քայլը` պառակտեցին հայ եկեղեցին` իրենց հովանավորության տակ հիմնելով Անթիլիասի նոր կաթողիկոսությունը, ինչի արդյունքում սփյուռքահայ բոլոր գաղութներում առաջացան զուգահեռ միություններ, կրթօջախներ, այլ ազգային կազմակերպություններ, որոնք սուր հակամարտության մեջ մտան իրար հետ` այդպիսով պառակտելով Սփյուռքը։

Դաշնակցականները թերեւս մոռացել են, որ հենց իրենք ամենասուր պայքարը ծավալեցին ղարաբաղյան շարժման տարիներին եւ շարժման դեմ` եւ ընդհուպ մինչեւ անկախության հանրաքվեն պայքարում էին անկախության գաղափարի դեմ։ Դե իսկ այն, թե ինչպես էր պատերազմի տարիներին Դաշնակցությունը հանրահավաք անում Երեւանի կենտրոնում, բոլորն են հիշում։ Բոլորն են հիշում նաեւ, որ արդեն քանի ընտրություն Դաշնակցությունը ընտրությունից առաջ դառնում է ընդդիմություն, ընտրությունից հետո` կոալիցիայի մաս։ Փաստորեն նորմալ է, որ այս ճանապարհն անցած կուսակցությունը անկեղծորեն չի կարողանում հասկանալ, որ Հայաստանում կարող է լինել այնպիսի քաղաքական ուժ, որը մտածում է ոչ թե սեփական շահի, այլ երկրի եւ ժողովրդի ճակատագրի մասին։



I would just add the following - Let's also remember that at that time (in reference to the last parargraph), the ARF was urging its supporters and sympathizers in the US to contact/fax their representatives to deny aid to Armenia.

That's quite some nationalism, there, isn't it?
Thanks guys. Don't know what the Armenian nation would do without you. Really.

1 comment:

Anonymous said...

The ARF shouldn't be afforded such attention. It sold out a long time ago and will never be a relevant force in RA politics. It seems that the HAK is starting to walk down that same path to be coopted by the powers that be. Then again, I never regarded LTP as a "democrat".