(See English Below)
Մեծարգո պարոն Թորոսյան,
Քանի որ բոլոր արժանավայել որոշումները պետք է գնահատվեն ըստ արժանվույն, մեր ազգային պարտքն ենք համարում Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշման կապակցությամբ: Թեև քաջ գիտակցում ենք, որ Ձեր գործընկերների կողմից Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից չհեռացվելու դեպքում նման նախաձեռնություն երբեք չէիք ցուցաբերի, սակայն Ձեր զավակների ու թոռների աչքում թերևս պահպանած արժանապատվության փշրանքները գեթ փրկելու համար Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր խիզախ քայլն արժանի է ծափահարության: Այո, պարոն Թորոսյան, "արժանապատվությունն" իհարկե այն բառն է, որ, գործածվելով Ձեր անվան հետ միևնույն նախադասության մեջ, փռթկոց է հարուցում, սակայն Ձեր մտերիմներն ու սիրելիներն արժանի են այլ կերպ մտածել կարողանալու համար առնվազն մի պատրվակ ունենալու:
Մի խնդրանք միայն, պարոն Թորոսյան. Երբ Հովիկ Աբրահամյանն իբրև Ազգային Ժողովի հաջորդ նախագահ ամբիոն բարձրանա, խնդրում ենք հիշեք ինչպես էիք ամեն ամբիոն ելնելիս Դո'ւք դավաճանում Ձեր ժողովրդին ու Ձեր նախնիներին և գիտակցաբար նենգափոխում փաստերը, ապակողմնորոշում ժողովրդին և Ձեր ձայնը տալիս այն օրենսդրությանը, որն ուղղված էր ողջ իշխանությունը կենտրոնացնելու մի քանի հոգու ձեռքում, որոնք այսօր կառավարում են ոչ թե հանուն ժողովրդի, այլ իրենց իսկ շահի:
Պարոն Թորոսյան, կրկին ողջունում ենք Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշումը, սակայն նաև նշում ենք, որ Դուք այլևս պաշտոնապես մաշված ու դեն նետված գործիք եք ինքնավերարտադրվող այն մեքենայի կողմից, որն այսօր Հայաստանը վերածել է բռնապետության: Մի գործիք, որ, ընդունում ենք՝ մենք նույնպես ուրախ ենք, որ դեն է շպրտված:
Անկեղծորեն՝
ՍԱԱԳ / SAAG (Save Armenia Action Group)
________
Dear Mr. Torosyan,
As all worthy decisions should receive due credit, we consider it our national duty to congratulate you on your decision to resign from the Republican Party of Armenia. Though we are mindful of the fact that such a measure would surely not have been taken had you not been ousted as President of the National Assembly by your colleagues, your courageous action to at least save whatever vestige of decency you may have in the eyes of your children and grandchildren by resigning from the Republican Party deserves applause. Yes, Mr. Torosyan, "decency" is definitely a word we, too, chuckle at when used in the same sentence with your name, but those near and dear to you at least deserve an excuse to believe otherwise.
We ask of one thing, Mr. Torosyan. When Hovik Abrahamian takes to the podium as the next President of the National Assembly, please remember how you betrayed your people and your ancestors every time you took to the podium and knowingly fabricated facts, misled your people, and cast your vote for legislation aimed at consolidating power in the hands of the few who today govern not for our peoples' sake, but their own.
Again, Mr. Torosyan, we welcome your decision to resign from the Republican Party, but we also note that you are now officially a worn out tool tossed aside by the self-perpetuating machine that has today turned Armenia into an authoritarian state. A tool, admittedly, we, too, are glad to see discarded.
Sincerely,
Save Armenia Action Group (SAAG)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ
3 years ago
No comments:
Post a Comment