ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1999թ. հոկտեմբերի 27-ին, գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, մասնավորապես գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծագույն խայտառակությունն էր եւ ամոթը, ինչից հետո, քաղաքական ու մարդկային նվազագույն արժանապատվություն ունենալու պարագայում, նրանք երկուսն էլ պետք է հրաժարական տային: Նրանք ոչ միայն այդ չարեցին, այլեւ, մասնավորապես Ռ. Քոչարյանը, իրենց հետագա վարքագծով խորացրեցին առաջին իսկ պահից լայնորեն տարածված կասկածը՝ այդ ոճրագործությանը նրանց մեղսակից լինելու մասին: Հենց հոկտեմբերի 27-ի այս ոճրագործությունից հետո, մի քանի ամսում դուրս գալով իրենց համար ստեղծված ծանր իրավիճակից, այս երկյակը հիմնադրեց եւ ժամանակի ընթացքում կատարելության հասցրեց ավազակապետական այն հանցավոր համակարգը, որն այսօր շարունակում է կործանել հայկական պետությունն ու նրա ժողովրդին: Հոկտեմբերի 27-ը շարունակելու է մնալ Հայոց պետականության ճակատին խարան, իր կործանարար հետեւանքներով շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ չի քողազերծվել ժամանակին կատարված դատական ֆարսը, քանի դեռ չեն բացահայտվել ու պատժվել դրա կազմակերպիչները եւ մյուս մեղսակիցները:
October 27, 1999 Parliament Video on YouTube
No comments:
Post a Comment