This is direct from lragir
THE STATEMENT OF THE REPORTER TSOVINAR NAZARYAN
I heard yesterday that the ad hoc committee to study the events of March 1 has testimonies about burnt cars but no testimonies of witnesses of blood.I would like to tell Samvel Nikoyan that on that day when the police had already retreated I saw blood on the tunnel near the Fish Shop. At that moment it was already known that two people were killed by gunshot at the head.The puddle of blood I saw was not as big as the one in the footage of A1+ and there no piece of jaw in it. But it should be taken into account that I appeared there when the water cannons had already finished washing away the blood. Besides, I did not study the entire territory.Someone said I cannot prove that it was blood, and human blood, “I did not carry out an examination”. But I would like to ask Samvel Nikoyan: how about the blood of 8 killed on the spot and dozens of injured people? After all, if you admit there were victims and injured people, you cannot deny that there was blood. The water cannons could not wash away the whole because the demonstrators made them retreat as well.What does it mean “we have no testimonies”? I do not hesitate to help you fill in that gap. After my statement you already have such a testimony, and I believe that the number of such testimonies will increase. One more clue. Why don’t you suggest that the American experts study the footage where there is a big hole from gunshot in the cheek of the young man who was saved by miracle? Maybe it will answer the question about the piece of jaw.
TSOVINAR NAZARYAN
reporter
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ԼՐԱԳՐՈՂ ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ լսեցի, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը վկայություններ ունի մեքենաներ այրելու մասին, բայց արյուն տեսնողների վկայություններ չունի: Սամվել Նիկոյանին ուզում եմ հայտնել, որ այդ օրը, երբ ոստիկանական ուժերն արդեն նահանջել էին, կեսգիշերի կողմերը ես տեսել եմ արյուն Ձկան խանութին հարող թունելի վրա: Այդ պահին արդեն հայտնի էր, որ երկու հոգի վախճանվել են գլխին ստացած հրազենային կրակոցից: Իմ տեսած արյան լճակն այն մեծը չէր, որ պատկերված է Ա1+-ի տեսանյութում, եւ դրանում ծնոտի կտոր չկար: Բայց պետք է հաշվի առնել, որ ես դեպքի վայրում հայտնվել եմ, երբ արդեն ջրցան մեքենաներն արել էին իրենց գործը` լվացել էին արյունը: Հետո, ես չեմ զննել ամբողջ տարածքը: Ինչ-որ մեկն ինձ հուշեց, որ ես չեմ կարող ապացուցել, որ դա արյուն էր, այն էլ` մարդու արյուն` «փորձաքննություն չեմ արել»: Բայց ուզում եմ հարցնել Սամվել Նիկոյանին` տեղում սպանված 8 հոգու եւ տասնյակ վիրավորների արյունն ինչ եղավ: Ի վերջո, եթե ընդունում եք, որ եղել են զոհեր ու վիրավորներ, չեք կարող չընդունել, որ արյուն էլ է եղել: Ջրցան մեքենաները չէին կարող ամբողջը լվանալ, որովհետեւ դրանք էլ են ստիպված եղել նահանջել ցուցարարների առաջ: Ինչ է նշանակում` «վկայություններ չունենք»: Չեմ հապաղում օգնել ձեզ` լրացնելու այդ բացը: Իմ այս հայտարարությունից հետո, արդեն ունեք համապատասխան վկայություն, եւ վստահ եմ, որ այդ վկայությունների թիվը կավելանա: Մի հուշում էլ, ամերիկացի փորձագետներին առաջարկեք ուսումնասիրել նաեւ այն տեսանյութը, որում հրաշքով փրկված երիտասարդի այտի վրա հրազենով խոշոր անցք է բացված: Հնարավոր է, որ դա պատասխանի ծնոտի կտորի մասին հարցերին:
ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ
լրագրող
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ
3 years ago
No comments:
Post a Comment