[English is Below]
Մեծարգո Պր. Սարգսյան,
Այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ճգնաժամերը երկրի թե’ ներսից և թե’ դրսից սպառնում են Հայաստանին, նայում եմ Ձեզ ու Ձեր ընտրած կաբինետին, որ կոչված եք օգնելու մեզ՝ հայերիս Հայաստանի թե’ ներսում և թե’ դրսում, և փորձում եմ հասկանալ Ձեր արարքները:
Լսել ենք, որ Ձեր գիտությամբ 2008 թ. Մարտ ամսին Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու մասին փաստաթուղթ է ստորագրվել: Դա ճիշ՞տ է: Գոնե Լաչինի ողջ շրջանի հարցը լուծե՞լ եք: Ողջ հոգով հարգում եմ ԼՂ հարցը վերջապես լուծելու ջանքերը: Սակայն ասացեք ինձ, ասացեք Հայաստանին, որ հարցը լուծել եք մեր զոհերին արժանին մատուցող պատվախնդրությամբ, մեր ինքնության հանդեպ լիարժեք ակնածանքով և մեր երկրի համար անվտանգության երաշխիքներով:
Ձեր կառավարությունը խոսում է իրադրության բարելավման մասին, սակայն, անկեղծորեն ասած՝ բան չեմ հասկանում: Բազմաթիվ մտահոգություններ կան Հայաստանում կոռուպցիայի և հարկահավաքման վերաբերյալ: Փոքր, օրինական բիզնեսները տապալված են ու Հայաստանից դուրս մղված: Իսկ իշխանության կառույցների հետ սերտաճած բիզնեսներին արտոնված է ծաղկել ու բարգավաճել:
Այնպիսի տպավորություն է, որ կարծում եք, թե լուծումը ստացականների վրա վիճակախաղի համարներ դնելն ու շուկաներում մանր առևտրով զբաղվողներին հարկային դաշտ բերելն է: Մարդիկ, որոնք ապրանքն իրենց սեփական ձեռքերով են աճեցնում, պատրաստում, խնամում, կարծես Ձեզ համար այլևս որևէ կարևորություն չեն ներկայացնում, եթե, անշուշտ, երբևէ որևէ կարևորություն ներկայացրել են: Իրականում, Հայաստանի ժողովրդի հանդեպ Ձեր անտարբերությունը և ընդհուպ արհամարհանքը ակնհայտ էր Ձեր նախընտրական կամպանիայից ի վեր, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո և դրան հաջորդած Ձեր վարած քաղաքականությամբ այդ վերաբերմունքը պարզապես ավելի ակնբախ դարձավ:
Բավական բան է ասվել Ձեր ու Ձեր կառավարության կասկածելի բիզնեսային գործունեության մասին: Նշանակալի կասկածներ կան Ձեր կամ շատ հարցերում Ձեր կողմից սատարված կառավարության հասցեին՝ Հայաստանի երեխաների կանխարգելիչ պատվաստումների, բանանի ներկրման ու արտահանման, մոլիբդենի հանքահանման ու վաճառքի և ոսկու հանքահանման ու վաճառքի ոլորտներում:
Կարո՞ղ եք այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալ, Պր. Սարգսյան: Թե՞ մենք պետք է մտածենք, որ Դուք հակված եք Ձեր քաղաքական սկզբունքները վաճառելու քաղաքական սատարման ու նյութական շահի դիմաց, իսկ պարկեշտության ու մարդասիրության իդեալները՝ ապահովության ու Ձեր գահակալությունը երկարացնելու դիմաց:
Մտածում եմ, թե ինչպիսին կլիներ Ձեր ընտրությունը, եթե այդքան ճնշում չլիներ Ձեզ վրա, և ապավինեիք միմիայն Ձեր խղճին...
Եթե օժանդակություն եք ուզում, Պր. Սարգսյան, եթե իսկապե’ս ուզում եք օժանդակությունն այն ժողովրդի, որին ենթադրաբար ներկայացնում եք, մեզ որևէ պաճառ տվեք Ձեզ վստահելու, Պր. Սարգսյան:
Անկեղծորեն՝
Ծիծեռնակ
Honorable Mr. Sargsyan,
At a time when crises from outside and inside Armenia threaten our country, I look upon you, and your chosen cabinet, to help us, Armenians inside and outside Armenia, to understand the choices you have made.
There is word that a document was signed, with your knowledge, after March, 2008, returning Gharabagh to Azerbaijan. Is this true? Did you at least secure the entire Lachin region? With all my heart, I respect the attempt to finally resolve the NK war. But tell me, tell Armenia, that you have resolved the issue with the dignity our fallen deserve, with full respect for our identity, and with guarantees of security for our country.
Your government speaks of improving the situation, but I don't, to be honest, understand. There are concerns about corruption, about taxation, in Armenia. Small, legitimate businesses are run to the ground, and out of the country. But, businesses connected to power structures are allowed to prosper, and, encouraged to flourish.
You seem to think that the solution is to put lottery numbers on receipts, and to tax those in bazaars. Those who sell what they grow, make, and nurture with their own two hands seem to no longer bear any importance for you, if they ever did. In fact, your indifference, and even disdain, for the people of Armenia has been apparent since the time of your campaign, and only became more obvious with the events of March 1st, and your policies every since.
So much has been written about your, and your, government's dubious business practices. Significant doubts have been cast upon you or the government which you have supported in many endeavors, including the immunization practices of the children of Armenia, the import and export of bananas, the mining and trading of molybdenum, and the mining and trading of gold.
Can you throw light on any of this, Mr. Sargsyan? Or are we to believe that you have a propensity to trade your political principles for political support and financial gains, your ethical and humanistic ideals for safety and a prolonged throne?
I wonder what you would choose, how you would decide, if you did not have so many pressures upon you – if you could only rely upon your Conscience?...
If you want support, Mr. Sargsyan, if you actually want the support of the people whom you purport to represent, give us a reason to start trusting you, Mr. Sargsyan.
Sincerely,
Tzitzernak
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ
3 years ago
2 comments:
well written, but he wont answer to it, nor to you. all leaders of such gov't dont answer to the ppl, if that was the way REAL gov't was created, then all govts would have answered to ppl long ago. the fallacy of gov't answering to its ppl has been long established from the days of roman empire, its all a show, the reality is ppl answer to the gov't, of course we "the ppl" dont want and/or accept this, but since ppl dont want to stand up against such regimes (as ours) then its "buisness as usual" the problem i find is that ppl can be corrupted very easily with the evil root of MONEY. if the monetary system was completely abolished, then you would see the world would be a completely significantly different place today. also ppl are LAZY they dont want to cater to give time to stand up, they are worried about paying bills, sending children to schools, and securing employment, since govts know this and make it happen that way, then they know they can do whatever they want and answer to no one. i find laziness and corruption to be at the fault of the ppl. if everyone stood up and did something about all of this shit, then we could take back our Hayastan tomorrow, but you can forget that idea because it wont happen. ppl are way too lazy and corrupt
Tzitzernak jan,
Very powerful! I wish I had time to make a video on it. ( with ur permission)..
I don't know how it works, do u only have it here or u send it to somewhere esle, and if yes..where, if I may ask? ;-)
BSW
Post a Comment