Tuesday, August 30, 2011

Just had to post it...

After the wonderful article on Haykakan Zhamanak outlining Oskanyan's lies, one by one, quite literally (5/2011)...

Ո՞ւմ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը

Came this article on 1in.am ... I just couldnt resist posting, in full:

«Սիվիլիթասի» ղեկավարը 2004-ին էլ էր պատրաստ «Մարտի 1»-ին (տեսանյութեր)


Օգոստոսյան ամառային հանգիստն անհանգստացրեց WikiLeaks-ը: Ամերիկյան գաղտնի փաստաթղթերի տեղատարափը հայաստանյան իրականության վերաբերյալ նոր լիցք հաղորդեց հայաստանյան հասարակական քննարկումներին:

Ամերիկացի դիվանագետների գրառումները իսկապես առատ էին` հայաստանյան օլիգարխիա, օլիգարխների` ընտրովի թվերի համադրությամբ «գոլդ» պետհամարանիշեր, օլիգարխների հարստահարման հիմնական ոլորտներ, «Հոկտեմբերի 27»-ի գործ, «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման խնդիր, «ՌԴ-ից ներմուծված հերթական գործիք՝ Հանրային խորհուրդ», Հայաստանի քաղաքական ճգնաժամ և արտագաղթ, ինչպես նաև` ընտրական, հետընտրական իրավիճակներ և այլն:

Անդրադառնանք WikiLeaks-ի հրապարակած Հայաստանին վերաբերող ԱՄՆ դիվանագիտական մեկ փաստաթղթի, որը վերաբերում է 2004թ. ընդդիմության հանրահավաքները արգելելուն, ճնշելուն և իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը, և մասնավորապես «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «գործունեությանը»: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմնասյուն հանդիսացող այս պաշտոնյան իր տասնամյա իշխանավարման ընթացքում առանձնահատուկ ծառայություններ է մատուցել իր շեֆին` անհերքելի փաստ է, և խիստ հատկանշական էր մասնավորապես նրա «առաքելությունը» Մարտի 1-ից առաջ և հետո, երբ նա նախ լծվել էր ընդդիմության խաղաղ հանրահավաքի մասնակիցներին ի լուր աշխարհի հանցագործ ներկայացնելով, ապա արդարացնում էր Մարտի 1-ից հետո իշխանությունների բոլոր գործողությունները` ձերբակալություններն ու հետապնդումները:

Պարզվում է, սակայն, Օսկանյանն առաջնորդվել է նույն սցենարով նաև 2003-ի նախագահական ընտրություններից հետո: Այսպես, 2004թ. ապրիլի վերջին պատրաստված ամերիկյան փաստաթղթի համաձայն` 2004թ. ապրիլի 27-ին՝ ընդդիմության հանրահավաքից առաջ, Վ.Օսկանյանը հավաքել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին և հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Վ.Օսկանյանի մատուցմամբ՝ Հայաստանն այդ օրերին ապրել է իր պատմության «ամենակրիտիկական պահերից մեկը», և նա կոչ է արել միջազգային հանրությանը` օգնել կառավարությանը կայունություն ապահովելու համար: Վ.Օսկանյանն անգամ նախազգուշացրել է, որ եթե ընդդիմությունը փորձի շրջապատել նախագահական նստավայրը և թույլ չտալ, որպեսզի Քոչարյանը Եվրոպայից վերադառնա և մուտք գործի իր նստավայր, ապա կառավարությունը ստիպված կլինի դիմել Սահմանադրության 55-րդ հոդվածին` «սահմանադրական կարգը վերականգնելու համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար»: Վ.Օսկանյանը հակասահմանադրական է համարել ընդդիմության կոչերը` Ռ.Քոչարյանի հրաժարականի վերաբերյալ, քանի որ ընդդիմությունը, ըստ Վ.Օսկանյանի, «զգուշացրել է, որ այդ նպատակին հասնելու համար կարող է ուժ կիրառել»: Ապա նա շնորհակալություն է հայտնել դիվանագետներին 2004թ. ապրիլի 12-13-ին ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո արված հայտարարությունների համար՝ այնուամենայնիվ նկատելով, որ «միջազգային հանրության հայտարարություններում բացակայում էր կառավարությանը ուժով գահընկեց անելու դատապարտումը, ինչը որոշ ընդդիմադիրների կողմից դիտվել է որպես իրենց մարտավարության հավանություն»:

Նախ հիշեցնենք, որ 2003-ի կեղծված ընտրություններից մեկ տարի անց, երբ մեր հասարակությունը իր քվեն էր տվել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, Ռ.Քոչարյանը երկրորդ անգամ բռնազավթեց իշխանությունը, որից հետո Սահմանադրական դատարանն անգամ ստիպված եղավ որոշում կայացնել` մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել: 2004-ին հասարակությունը ընդամենը պահանջում էր ՍԴ կայացրած որոշման իրագործում: Իսկ այն, որ 2004- ին ընդդիմության առաջնորդները` «իրենց նպատակին հասնելու համար կարող են ուժ կիրառել», սա իհարկե լկտի սուտ է: Ընդհակառակը, բոլորը շատ լավ հիշում են, որ այն ժամանակ բոլորը, այդ թվում և ընդդիմադիր թերթերը, ընդդիմությանը մեղադրում, քննադատում էին «սահմանադրական ճանապարհով» առաջնորդվելու համար` դա սխալ մարտավարություն համարելով:

Ինչպես նկատում ենք, Վ.Օսկանյանը նույն ձեռագրով, ինչպես մարտիմեկյան շրջանում էր, 2004- ին ևս լծված է եղել օտարերկրացի դիվանագետների «ուղեղները լվանալով», որպեսզի արդարացնի ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանություն զավթած իր շեֆի հնարավոր գործողությունները` «սահմանադրական կարգը վերականգնելու համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու» քողի տակ: Եզրակացությունը մեկն է` Օսկանյանն ու իր շեֆը 2004-ին նույնպես պատրաստ էին Մարտի 1 իրականացնել` խաղաղ ցույցերի և բողոքի դուրս եկած ժողովրդի դեմ...

Թե ինչ «դերակատարություն» ունեցավ նույն Օսկանյանը Մարտի 1-ին և ինչ ստերի շարան էր ներկայացնում` դա էլ է հայտնի բոլորին: Օրինակ` 2008թ. Մարտի 1-ին նախագահական նստավայրում հրավիրած մամլո ասուլիսում Օսկանյանը նշեց. «Ազատության հրապարակում ընդդեմ ոստիկանության եղել է մեծ դիմադրություն` նաև օգտագործելով սառը զենք, որը ոստիկանությունը արդեն հանրության առաջ ներկայացրեց, հեռուստատեսությամբ դուք տեսաք, և դրա արդյունքում է, որ այդ բախումները ոստիկանության և այդ մարդկանց միջև տեղի են ունեցել»… Ի՞նչ սառը զենք, հետաքննությամբ ապացուցվե՞ց, որ ընդդիմադիրները զինված են եղել կամ մեքենա են հրկիզել, կամ խանութ թալանել...

Մեր հիշողություններում թարմ է ևս մեկ էպիզոդ. նույն մարտիմեկյան մամլո ասուլիսում Օսկանյանը ստեց. «Լուրերն այն մասին` իբր Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է` չեն համապատասխանում իրականությանը»: Օսկանյանը լրագրողներին պարզաբանել էր, թե` անվտանգության հետ կապված հարցերի ապահովման համար Լ.Տեր-Պետրոսյանն իր առանձնատուն է տարվել` իր շահերից ելնելով. «Իհարկե, Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ցուցաբերվել է դիմադրություն, սակայն նա տարվել է իր առանձնատուն, որտեղից կարող է հանգիստ դուրս գալ»: Որ Օսկանյանի այդ հայտարարությունը բացարձակ սուտ է, կարող են վկայել Մարտի 1-ից հետո Լ.Տեր-Պետրոսյանին այցելող դիվանագետները, ովքեր նույնպես խուզարկվում էին (Մարտի 1-ի առավոտվանից Լ.Տեր-Պետրոսյանի առանձնատան դարպասները հսկում էին ոստիկանության աշխատակիցներ), և բացի այդ` ինչպե՞ս պետք է Լ.Տեր-Պետրոսյանը «հանգիստ դուրս գար» տնից, եթե կալանքի տակ էր գտնվում...

Այս մարտին Օսկանյանը հանդես եկավ մի ուրիշ ցնցող հայտարարությամբ` նշելով, թե Ս.Սարգսյանը պետք է ազատի «բանտարկյալներին», այն դեպքում, որ Օսկանյանի ղեկավարած իշխանությունը դեռ Մարտի 1-ից առաջ էր սկսել Լ.Տեր-Պետրոսյանի թիմակիցների բնակարանների խուզարկություններն ու ձերբակալությունները... Հիշեցնենք, որ մինչև Մարտի 1-ը ձերբակալվել էին Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները, իսկ արդեն մարտի 21-ին հայտնի էր, որ ձերբակալված են շուրջ երկու հարյուր ընդդիմադիրներ: Մինչդեռ մարտի 1-ի նույն ասուլիսում Օսկանյանը հայտարարում էր, թե` «որևէ քաղաքական գործիչ ձերբակալված չէ», «ձերբակալված քաղաքական դեմքեր չկան», սա այն դեպքում, երբ մարտի 1-ին արդեն հայտնի էր, որ ձերբակալված են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ վարչության անդամներ Արամ Մանուկյանը, Դավիթ Առաքելյանը, Լևիկ Խաչատրյանը, Հովհաննես Ղազարյանը, Վահագն Հայոցյանը, Աշոտ Մանուկյանը, «Այլընտրանք»-ի անդամներ Դավիթ Մաթևոսյանը, Վարդգես Գասպարին, ինչպես նաև Մուշեղ Սաղաթելյանը և այլոք…

Եվ նման բազմաթիվ այլ օսկանյանական ստեր: Ո՞րը վերհիշես... Ահա այս մարդն այսօր Ռ.Քոչարյանի «վերակենդանացման» գործին է լծվել և սեպտեմբերից իր «Սիվիլիթաս»-ով հավակնում է «ցիվիլ» դասեր տալ մեր հասարակությանը վեհ ու բարձր գաղափարների ու արժեքների մասին, և եվրոպացիների աչքում «ցիվիլ» դեսպան երևալ: Մի մարդ, որ հանգիստ կարող էր հավասարը հավասարի հետ ոտք գցել, օրինակ, Սադամ Հուսեյնի մերձավորներից մեկի` Իրաքի նախկին ԱԳ նախարար Թարիք Ազիզի հետ, ով, ինչպես հայտնի է, դատապարտվեց ցմահ ազատազրկման` մեղադրվելով Սադամի կառավարման շրջանում շիա- մահմեդականների նկատմամբ հաշվեհարդարին մասնակցության մեջ, ապա նույն հանցագործության համար դատարանի կողմից դատապարտվեց մահապատժի:

No comments: